«Ամերիկայի ձայն»․ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի և մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական բախումների կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։
Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ: