Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմը «սադրանքների է դիմում»

Օգոստոս 04,2022 08:04

«Ազատություն»․ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և առաջացած լարվածությունը` ըստ պաշտոնական Բաքվի հաղորդագրության:

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմը «սադրանքների է դիմում» ինչպես երկու երկրների սահմանամերձ շրջաններում, այնպես էլ «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»: Նա հայտարարել է, թե «նման կերպ հայկական կողմը խախտում է» Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները՝ ԵԽ նախագահի միջնորդությամբ։

Ադրբեջանական արտգործնախարարությունը հաղորդում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը շեշտել է, որ մինչ այժմ Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել «ադրբեջանական տարածքներից, և դա անընդունելի է»:

«Նշվել է, որ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառն է», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031