Եվրամիության կայքէջում հրապարակվել է ԵՄ-ի կոչը՝ ուղղված Ադրբեջանին եւ Հայաստանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Լաչինի միջանցքում եւ շփման գծի այլ հատվածներում:
Հայաստան/Ադրբեջան. խոսնակի հայտարարությունը տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ
Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են այն բանին, որ կան զոհեր և վիրավորներ։
Էապես կարևոր է թուլացնել լարվածությունը, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ հասնելու բանակցված լուծումների:
Կարդացեք նաև
Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու ներգրավվածությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը։