Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Չեննայում ընթացող 44-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում պարտության են մատնել մրցակիցներին:
Տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի 2-րդ թիմի նկատմամբ եւ թիմային 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաղթանակն ապահովել են Սամվել Տեր-Սահակյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի վաստակած 1-ական միավորները:
Մեր կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Անգլիային եւ արդեն 6-րդ հորիզոնակաանում է: Հաղթել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը բաժանել է միավորը:
Վաղը համաշխարհային օլիմպիադայում հանգստյան օր է: Իսկ մյուս օրը մեր տղաները խաղալու են ԱՄՆ-ի, կանայք՝ Իսրայելի հավաքականներիհետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ