«Եկեք միասին որոշենք՝ ինչ անենք, այս ճակատագրական պահին տանը նստելը հանցանք է»,- այս կոչով քիչ առաջ ակտիվիստ Վահագն Չախալյանը հանրությանը ֆեյսբուքյան իր էջով կոչ էր արել հավաքվել կառավարության շենքի դիմաց:
Քիչ անց արդեն ոստիկանները պատնեշ էին կազմել կառավարության շենքի մոտ: Մի աղջիկ շենքի դիմաց ցուցապաստառ էր պահել՝ «Նիկոլ, …-ի տղա»: Ոստիկանները նրան նստեցրին մեքենա ու տարան բաժին: Չախալյանն ու Հովհաննես Իշխանյանը փորձեցին միջամտել: Իշխանյանը մայոր Հակոբյանից հետաքրքրվեց՝ ո՞ր բաժին են տանում ու ի՞նչ հիմքով, նա պատասխանեց. «Ես պարտավոր չեմ ձեզ պատասխանել»: Սա ասելով՝ կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին նաեւ Հովհաննես Իշխանյանին:
Չախալյանը հայտարարեց, որ այս միջոցներով փորձում են միջոցներ ձեռնարկել, որ մարդ չհավաքվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Հ․ Գ․ Ավելի ուշ երկուսն էլ ազատ արձակվեցին։
Լուսանկարները՝ «168 ժամի»