Ադրբեջանական բանակը պնդում է, որ այսօր իրականացված «Հատուցում» գործողության ընթացքում Ղարաբաղում մի շարք բարձունքներ է գրավել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։
«Ադրբեջանցի զինծառայողի մահվանն ի պատասխան ադրբեջանական բանակը վերահսկողություն է սահմանել Գըրըղգըզ բարձունքի, ինչպես նաև Ղարաբաղի լեռնաշղթայում գտնվող մի քանի այլ բարձունքների նկատմամբ», – պնդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
«Գործողության ընթացքում ոչնչացվել են հայկական անօրինական զինված կազմավորումների մի քանի մարտական դիրքեր, ավիացիոն հարված է հասցվել Աղդերեի (Մարտակերտի) շրջանում գտնվող զորամասերից մեկին», – պնդում է պաշտոնական Բաքուն։
«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման գոտում գործող անօրինական կազմավորումների զինաթափումը պետք է պարտադիր բնույթ կրի», – նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: