Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցություն. «Արցախահայության ֆիզիկական անվտանգությունը և սեփական հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը, ոչ կողմնակալ և միջազգային խաղաղապահների տեղակայումն է»

Օգոստոս 03,2022 21:24

«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Արցախի իշխանության հայտարարությանը, ավելին՝ դիմում է ՀՀ իշխանությանը՝ որպես Արցախի խնդրով բանակցային կողմ, որպեսզի բացի բանավոր խորհրդակցություններից, պաշտոնական նամակով դիմեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին և ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման խնդրով:

Ակնհայտ է, որ ոչ միայն Ադրբեջանը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև չի գործում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը։

Ադրբեջանական նոր ագրեսիան ՌԴ խաղաղապահների վերահսկման գոտում է, և նրանք Ադրբեջանի հետ կիսում են այդ ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը։ 2020-2022-ի իրադարձություններն ակնհայտ դարձրին, որ ՌԴ-ն ոչ միայն չի կատարում իր խաղաղապահ առաքելությունը, այլև միայնակ խաղաղապահի կարգավիճակն օգտագործում է իբրև Հայաստանի, Արցախի, նաև Ադրբեջանի վրա ճնշման գործիք:

«Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե հայտարարել է և շարունակում է պնդել, որ մինչև Արցախի կարգավիճակի ճշտումը, արցախահայության ֆիզիկական անվտանգությունը և սեփական հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը, ոչ կողմնակալ և միջազգային խաղաղապահների տեղակայումն է և հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031