Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. ««Խաղաղապահների վրա մեծ հույսեր դնողներին նախ պետք է հիշեցնել, որ որևէ պետություն իր զինվորի արյունը պակաս կարևոր չի համարելու քո զինվորի արյունից»

Օգոստոս 03,2022 20:54

ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի ՖԲ գրառումը.

Ադրբեջանի պահանջ֊գործողությունները հիշեցնում են մեկ դար առաջվա Թուրքիայի գործողություններին՝ հայերի զինաթափում։
Դրանից հետո բոլորս էլ հասկանում ենք՝ ինչին է պատրաստվում՝ էթնիկ զտում և/կամ ցեղասպանություն։

Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները եղել են և շարունակվելու են ոչ միայն նրա պատճառով, որ ոչ պակաս հանցագործ ղեկավարություն ունեցող Թուրքիան մեջքին է, միջազգային հանրությունը «զբաղված է», պայմանագրեր է կնքում կամ ճանապարհներ է կառուցում փոքրիկ դիկտատորի հետ, այլ այն կարևոր պատճառով, որ մենք չենք ցանկանում առերեսվել իրականության հետ և գիտակցել, որ թշնամուն սանձելու միակ արդյունավետ տարբերակը ուժեղ, համախմբված հանրություն ունենալն է, որն ունակ է ստեղծել առաջադեմ պետություն ու թեկուզ փոքր, բայց անպարտելի բանակ, որին էլ զորագրվել է յուրաքանչյու քաղաքացի ու գիտի իր տեղն ու դերը։

Իսկ խաղաղապահների վրա մեծ հույսեր դնողներին նախ պետք է հիշեցնել, որ որևէ պետություն իր զինվորի արյունը պակաս կարևոր չի համարելու քո զինվորի արյունից, և հետաբար ՄԱԿ֊ի, ԵԱՀԿ֊ի, ՀԱՊԿ֊ի կամ որևէ առանձին պետության խաղաղապահ մեր խնդիրը մեր փոխարեն չի լուծելու։

Իսկ այնուհետև թարմացնել, ՄԱԿ֊ի և այլ միջազգային չհաջողված խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ հիշողությունը, որոնց «աշխատանքի պայմանաներում» զոհ են գնացել հազարավոր մարդիկ ՝
✅ Սոմալի ֊ 1992թ՝ 500,000 զոհ,
✅ Ռուանդա ֊ 1994թ՝ 800,000 զոհ,
✅ Բոսնիա և Հերցեգովինա (Սրեբրենիցա) ֊ 1995` 8,000 զոհ,
✅ Դարֆուր ֊ 2003 ՝ 200,000 զոհ,
և այլն։

Ցավոք, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, բայց 90֊ականնների սկզբի փորձով ապացուցել ենք աշխարհին, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, հայ ժողովրդի անվտանգության միակ արդյունավետ երաշխավորը հայկական բանակն է և հայ մարդը։
Արել ենք ոչ վաղ անցյալում և անելու ենք հիմա. այլ տարբերակ չկա։

Հ.Գ. Իսկ վախի, անբարոյականության ու տգիտության սիրահարներին խորհուրդ կտամ վերանայել իրենց արժեհամակարգերը, թե չէ հենց այդ ապագան հաստատ ներողամիտ չի լինելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031