Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Հասկացանք, որ Կրեմլի գերին ենք դառել, բայց այդ գերության պատճառը Ղարաբաղի հայության պաշտպանությունն է»

Օգոստոս 03,2022 20:30

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

Եթե Ռուսաստանը միջոցներ չձեռնարկի Արցախի հայությանը պաշտպանելու համար, ապա Հայաստանն ու հայ ժողովուրդը այլևս որևէ մոտիվացիա չի ունենալու Կրեմլին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին «ցտեսություն» չասելու համար։

Ռուսաստանին պետք է հիշեցնել, որ նա Ղարաբաղում զորք ունի ոչ միայն իր աշխարքաղաքական շահերը սպասարկելու, այլև խաղաղությունը պաշտպանելու համար։

Արցախի վերևում արդեն «Բայրաքթարներ» են թռչում ու ռուսական բանակի վեջին չի։ Հայկական դիրքերի վրա հարձակումներ են լինում` ռուսները չտեսնելու ու չլսելու են տալիս։

Ասեմ ավելին, ռուսները երաշխավորում են, որ ապահովելու են Լաչինի միջանցքի անվտանգությւոնը` քանի չկառուցվի նոր միջանցքի ճանապարհը, բայց խոստումից կարճ ժամանակ անց անտեսում են այն, որ ադրբեջանցիք Լաչինը ստանալու համար հայկական դիրքերն են ռմբակոծում։

Հասկացանք, որ Կրեմլի գերին ենք դառել, բայց այդ գերության պատճառը Ղարաբաղի հայության պաշտպանությունն է։ Եթե չեն պաշտպանելու` մենք մեր գլխի ճարը տեսնենք։

Հ.Գ. Մեր` ռուսների գերի լինելու պատճառով արևմտյան համարյա որևէ երկիր մեզ ոչ զինամթերք կվաճառի, ոչ բանակի վերապատրաստմանը կօգնի, ոչ էլ ռազմատեխնիկական այլ աջակցություն ցույց կտա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031