2022թ. օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության ստանձնած պարտավորությունները։
Ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։ Հանցավոր այս գործողություններն անմիջապես պետք է դադարեցվեն։
Անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը։
Կարդացեք նաև
Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Քրիստիննե Գրիգորյան
Զարթնեցիր? տիկին ՄԻՊ, ինչ նշանակվել ես պաշտոնիդ, ձայնդ չէր լսվում, կարող է? հանկարծ դուխդ հերիքի, շեֆիդ դեմ էլ խոսես կամ էլ իրա մանկլավիկ դատավոր մացոյի, որ Չալաբյանի վրա հորինովի գործ են կարում։ Քանի? քաղբանտարկյալ ունենք, գիտես?, թէ? քաղբանտարկյալների թեմայով քեզ արգելել են խոսես։ Գնա շեֆիդ մոտ ու դողդողալով հարցրու – շեֆ, թույլ կտաք? մի քիչ էլ քաղբանտարկյալների թեմայից խոսեմ, խոստանում եմ թեթևակի խոսեմ, գալչկայի համար, շառն էլ կգցեմ ընդդիմության վրա։