Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ լարվածության թուլացման և երկխոսությունը վերսկսելու համար: Այս մասին ասված է ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահության թվիթերյան գրառման մեջ:
«Մենք Խիստ մտահոգված ենք Հարավային Կովկասում տեղի ունեցած զինված միջադեպերի և զոհերի առիթով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լարվածության թուլացման և երկխոսությունը վերսկսելու համար։ Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին աջակցելուն»,-ասվում է գրառման մեջ: