Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Ի՞նչ խաղաղության (անգամ մտադրության) կամ ի՞նչ իրավունքների մասին է խոսքն այնպիսի պետության պարագայում, որ վարում է հայատյացության քաղաքականություն»

Օգոստոս 03,2022 19:50

ՀՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ՖԲ գրառումը.

Ադրբեջանի այս ագրեսիվ հարձակումներն Արցախի նկատմամբ և Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը կոպիտ խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ժամկետի (3 տարի), նոր ճանապարհի կառուցման, այդ ճանապարհի պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու տեսանկյուններից:

Այս լկտիությունների համար պարարտ հող են ստեղծում ադրբեջանական հանցանքների փաստերը հետևողականորեն թաքցնող, նրանց անօրինական ներկայությունը սեփական քաղաքական շահերի համար արդարացնող բարձրաստիճան պաշտոնյաները, ցավոք, Հայաստանի Հանրապետությունից:

Պատերազմի ժամանակ, դրանից հետո Ադրբեջանի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ, նրանց պետական վերաբերմունքն ապացուցում են, որ այդ քաղաքականությունը չի փոխվելու։

Ի՞նչ խաղաղության (անգամ մտադրության) կամ ի՞նչ իրավունքների մասին է խոսքն այնպիսի պետության պարագայում, որ վարում է հայատյացության քաղաքականություն: Դա բացահայտ ուղղված է ոչ միայն արցախահայության` Արցախի բնիկ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դեմ:

Ադրբեջանական հանցանքները, այդ թվում` կապված այսօր հայ զինծառայողի սպանության և մի շարք զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու հետ, այդ ամենի ուղիղ ապացույցն են:

Ես շարունակում եմ պնդել, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։

Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղություն չի լինում միայն մեր Հայրենիքի ու մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության այն էլ շարունակական ոտնահարմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031