Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում գործողությունների ծավալման համար, ՀՀ իշխանությունը երկրի ներսում համոզում էր, թե խաղաղությունն անխուսափելի է». Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 03,2022 18:52

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ՖԲ էջում գրում է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։

Մի քանի ամիս է ինչ Ադրբեջանն ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի ունենալով պաշտպանության բանակին և զգուշացնում «հակաահաբեկչական գործողությունների» անհրաժեշտության մասին։

Մինչ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում գործողությունների ծավալման համար, ՀՀ իշխանությունը երկրի ներսում համոզում էր, թե խաղաղությունն անխուսափելի է, իսկ հնարավոր սրացումների, մարտական գործողությունների մասին խոսացողներին իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնությունը թիրախավորում էր։

Փաշինյանական ռեժիմը փակել է գոյատևելու և հայի գոյության բոլոր հնարավորությունները և երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031