Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք քաղաքական գործիչը խոստանում է Ադրբեջանին օգնել ավելի շատ, քան՝ Էրդողանը

Օգոստոս 03,2022 16:40

Ermenihaber. Թուրքիայի «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն, ով նախկինում եղել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, քննադատել է իր նախկին կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուին:

Այս համատեքստում Ինջեն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իշխանության գալու դեպքում իրենց քաղաքական ուժն ավելի շատ կօգնի Ադրբեջանին, քանի հիմա է դա արվում իշխանությունների կողմից։

«Թուրքիան Ադրբեջանին օգնեց: CHP-ի պատգամավորը վեր կացավ և ասաց` «ցավոք, Թուրքիան օգնել է Ադրբեջանին»: Դրա խելքին նայեք։

«Իշխանության գալու դեպքում մեր կուսակցությունն Ադրբեջանին ավելի շատ է օգնելու: Էրդողանը քիչ արեց, մենք ավելի շատ ենք օգնելու և Հայաստանի դիմաց Ադրբեջանին չենք տրորելու»,- ասել է կուսակցապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031