ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորեցին` այս անգամ երեք ամսով։ Ես այդքան չտրամաբանված, աբսուրդ դատական նիստի երբեք ներկա չէի եղել։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ ինչ-որ լխպորներ, եթե ցանկանան կամայականորեն քեզ ազատությունից զրկել, քանի որ դու քաղաքական այլ դաշտում ես, ապա դա կարող են անել բառացի սառնասիրտ ու անխիղճ մոտեցմամբ։
Դատավորը հորդորում է, որ պաշտպանող կողմը հավասարակշռություն պահպանի, բայց ինքը բառացի անհավասարակշիռ պահվածքով ընդմիջում է հայտարարում։
Հանրային ներկայացուցիչը կողմ է արտահայտվում գրավի և երաշխավորության դիմաց Ավետիք Չալաբյանին ազատության մեջ պահելու միջնորդությանը, սակայն դատավոր կոչվածը՝ որևէ հարցի անդրադարձ չանելով, կարդում է արդեն իր առջև դրված պատրաստի քաղաքական որոշումը:
Մի օր կտեսնե՛նք, վստահ եմ, որ գողը, մարդասպանը, մանկապիղծը դատապարտվեն, իսկ ազնիվ մարդիկ անգամ դատարանի դուռը չհասնեն»։
Կարդացեք նաև
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մացոն Մացո չէր լինի, եթե…
Ներկա էի Ավետիք Չալաբյանի դատավարությանը։ Նույնիսկ դատախազը կողմ արտահայտվեց Ավետիքին չկալանավորելուն… Բայց, դե, բոլոր իշխանությունների օրոք «դահիճ, կամակատար Մացոն» (2010թ., իրեն դատելու ժամանակ, այսպես է դատավոր Մնացական Մարտիրոսյանին բնութագրել Նիկոլ Փաշինյանը) Մացո չէր լինի, եթե չկատարեր տիրոջ հրամանը։
Համոզված եմ, որ նման քայլերով ստրկատերն իր ստրուկներով ավելի է արագացնում իր վախճանը։