Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանավայրում ես ավելի ազատ եմ լինելու, քան իրենք եւ իրենց ուսապարկերը». Ավետիք Չալաբյան

Օգոստոս 03,2022 13:13

«Ականատես եղաք իրավական աբսուրդի։ Այն պայմաններում, երբ քրեական դատավարության օրենսգիրքն արգելում է կալանքից ազատվածին նորից կալանավորել առանց հիմքի, երբ մեղադրողը միջնորդեց գրավ կիրառել, դատավորը «խելահեղ» որոշում ընդունեց։ Սա մեկ բացատրություն ունի։ Սա իշխանության ուղիղ պատվերն է», – դատարանում այսօր մինչեւ կալանավայր ուղեկցվելը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր 12:30-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։ Ուշագրավ է, որ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդել էր ոչ թե կալանավորել, այլ գրավ կիրառել։

«Այս դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչակազմի ուղիղ պատվերը։ Այս վարչակարգը ենթադրում է, թե ինձ ազատազրկելով՝ լռեցնելու է իմ ձայնը։ Ոչ։ Կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան իրենք եւ իրենց ուսապարկերը։ Ես ազատ մարդ եմ, իսկ իրենք՝ ստրուկ, եւ ստրուկները վերջապես դուրս են մղվելու երկրից։ Այս դատավորը եւ նման մարդիկ պատասխան են տալու ինձ ապօրինի քրեական հետապնդման եւ ազատազրկման ենթարկելու համար։ Մեր տեղերը փոխվելու են, մենք դրան հասնելու ենք», -հավելեց Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031