«Ասում եք, որ էն պարգեւավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել է պաշտոնյաներին, կարելի էր հատկացնել թոշակառուներին։ Ուրեմն այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար». սրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի ապրիլի 6-ին, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Այսպիսով, որքա՞ն պարգեւավճարներ են բաժանվել 2020 թվականին. Ազգային ժողով՝ 1 մլրդ 416 մլն դրամ, ՀՀ ՊԵԿ՝ 5 մլրդ 578 մլն դրամ, Քննչական կոմիտե՝ 1 մլրդ 451 մլն դրամ, 12 նախարարություն՝ 5 մլրդ 90 մլն դրամ, ՀՀ ոստիկանություն՝ 8 մլրդ դրամ, եւ այսպես շարունակ։
Ընդհանուր 25 մլրդ դրամ է կազմել պարգեւատրման ֆոնդը, այսինքն՝ իրականում պարգեւավճարների համար նախատեսված գումարները շատ ավելի շատ են, քան իր խոսքում ասում էր Փաշինյանը։
Հեղափոխությունից չորս տարի անց նա մոռացավ աղքատներին, թոշակառուներին օգնելու իր առաքելության մասին, թույլատրեց պարգեւավճարներ բաժանել ու բարձրացրեց նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, այնինչ երկար ժամանակ նա դեմ էր հենց բոլոր տեսակի պարգեւավճարներին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։