ԱՄՆ դեսպանատան կայքում հորդոր-զգոնության կոչ է տեղադրված՝ ուղղված մեր երկրում գտնվող իր քաղաքացիներին: Նշելով, որ ՀՀ պատկան մարմիններն այսօր հայտարարել են մի շարք վայրերում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու ահազանգերի մասին, դեսպանությունը հորդորում է հեռու մնալ այդ վայրերից, մասնավորապես՝ Զվարթնոց օդանավակայանից, մետրոյի կայարաններից, քաղաքապետարանից, Ազգային ժողովի շենքից: