ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել։
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի «զինված կազմավորումների» ներկայացուցիչը։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։ Կողմերի շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»,- այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Սկզբնաղբյուրը՝ «Ա1+»