Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանտում կհաղթենք ու բանտից էլ կջախջախենք Նիկոլին». Գերասիմ Վարդանյան

Օգոստոս 02,2022 20:12

«Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձի գործով այսօր կայացած նախնական լսումների ժամանակ, դատարանը հստակեցրեց հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Մեղադրողը նաեւ մեղադրական եզրակացությունը ներկայացրեց:

Այս քրեական գործը բաղկացած է 9 հատորից: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ գործում ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթի անդրադառնալու են եւ առաջարկեց, որ ապացույցները հետազոտվեն ամբողջ ծավալով: Պաշտպանները նաեւ ժամանակ խնդրեցին՝ գործի ամբողջական նյութերին ծանոթանալու համար, քանի որ այս գործը «ճյուղավորվում» է այլ քրեական վարույթների հետ: Պաշտպանները չեն բացառում, որ արդյունքում պարզվի, որ այս գործով մեղադրվող անձինք զանգվածային անկարգություններ չեն էլ իրականացրել:

Պաշտպանները նաեւ պահանջեցին, որ մեղադրողը հստակ ներկայացնի, թե ո՞ր մեղադրյալին ի՞նչ դրվագով է մեղադրանքը ներկայացված: Գործով մեղադրյալները նույնպես միացան պաշտպանների պահանջին: Գործով մեղադրյալ Բագրատ Եսայանն էլ հայտարարեց, որ նաեւ լրացուցիչ փաստաթղթեր կներկայացվեն, որոնք ի ցույց կդնեն այս ողջ շղթայում ՀՀ գործող իշխանության հանցավոր կեցվածքը: Նաեւ հավելեց, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր սատարել եւ շարունակում են սատարել ՀՀ գործող իշխանությանը՝ դառնում են հանցակից եւ հաջորդ իշխանության օրոք անպայման պատասխանատվության են ենթարկվելու իրենց արարքների համար: Բագրատ Եսայանը հավելեց, որ այս պահին ինքը հրաժարվում է ցուցմունք տալուց, որ պահին, որ գտնի դրա անհրաժեշտությունը, այդ պահին էլ հայտարարությամբ հանդես կգա:

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ևս հրաժարվեց ցուցմունք տալուց. «Այս ամեն ինչը, ինչ կատարվում է, քաղաքական է, ունի մեկ նպատակ` թիրախավորել ինձ, իմ կուսակցությանը, ինձ բանտում պահելով, ինձ կաշկանդելով, փորձել նաեւ կաշկանդել ու խոչընդոտել իմ  կուսակցության ու կուսակցական ընկերների աշխատանքը: Ես երկու հայտարարություն ունեմ անելու. մեկը գրավի հետ կապված: Եվս մեկ անգամ ասում եմ, ինձ հետ կապված փրկագին, աճուրդ, գրավ ես չեմ պատրաստվում վճարել, դա իմ անձնական որոշումն է, արգելել ու արգելելու եմ  ցանկացած մեկին վճարել էդ գրավը: Երկրորդ, այն ինչ կատարվում է, քաղաքական պատվեր է, սա քաղաքական պայքար է, ու այդ պայքարը մեզ տանում է բանտ, ուրեմն մենք բանտից էլ կպայքարենք, բանտում կհաղթենք ու բանտից էլ կջախջախենք Նիկոլին»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031