Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Դե ե՛կ, Վարդապե՛տ, ու մի՛ խենթանա…
«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակը) առաջարկում է Երևանում տեղադրել Իոսիֆ Կոբզոնի հուշարձանը և նրա անունով փողոց կամ երաժշտական հաստատություն անվանակոչել՝ պատճառաբանելով, որ Կոբզոնը օգնել է Հայաստանին 1988-ի երկրաշարժի ժամանակ:
Հիշեցնեմ, որ Կոբզոնին Հայաստանը արդեն իսկ հայտնել է իր երախտագիտությունը Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելով:
Կարդացեք նաև
Հիմա, երբ աշխարհաքաղաքական գործընթացները օրեցօր նոր ու անկանխատեսելի զարգացումներ են ունենում, նման նախաձեռնությունները անթույլատրելի են մեզ պես ոչ միանշանակ իրավիճակում գտնվող պետության համար: Այսօրինակ հարցեր կարելի է առաջադրել աշխարհաքաղաքական ավելի կանխատեսելի ժամանակահատվածում:
Այս պահին նման հարց քննարկման ներկայացնելը, մեղմ ասած, սադրանք է ՀՀ քաղաքական կայունության նկատմամբ…
Սթրվեք, էլի:
Արա լավ էլի, ախպոր պես, մարդ ցնդում ա սենց բաներ կարդալով: Երկիրը վարի ա գնում, սրանք Կոբզոնի դարդն են լացում: Արտակ ջան, քո տան բակում դիր Կոբզոնի հուշարձանը, տան միջանցքն էլ անվանակոչի Կոբզոնի անունով, թող լինի Կոբզոնի միջանցք, ինչ ես ուզում մեզնից?
Ռուսաստանում ինչքան սովորական շարքային մարդ կա, մեր քծնողները նրա արձանն են ուզում դնեն, որ ռուսներին հաճոյանան, քծնեն։ Դե ռուսն էլ գլխի է ընկնում այդ ստորաքարշությունը ու դրանց համարում է իր էժանագին …եր։