ՀՀ-ում ոչ ռեզիդենտ, ֆիզիկական անձանց ավանդներն այս տարվա փետրվարից մինչեւ հունիսի 30-ն աճել են 70.4%-ով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը։ Նրա խոսքով՝ այս աճը շատ էական է։
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ նշեց՝ օտարերկրացիները Հայաստանում այժմ ավելի քիչ են հաշիվներ բացում․ «Ոչ ռեզիդենտների հաշիվները շարունակվում են բացվել, սակայն նույն տեմպերով չէ, ինչ նախկինում։ Բայց որոշակի աճ, այնուամենայնիվ, ունենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ