«Ազատություն». Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը թույլ կտա Հարավային Կովկասում տարածաշրջանային լիարժեք համագործակցություն իրականացնել։
Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը օգուտներ կբերի բոլոր կողմերին։
«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, ներառյալ Զանգեզուրյան միջանցքը, կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, այդ կերպ օժանդակելով տարածաշրջանում խաղաղության և զարգացման հետագա ամրապնդմանը»,- հայտարարել է Բայրամովը։
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: