Ա1+. 2020 թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով դատապարտված Անրրի Սեդոյանի եւ Կարեն Մարությանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Այս տարվա հունիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Կարեն Մարությանին դատապարտեց 6 , իսկ Անրրի Սեդոյանին՝ 3 տարվա ազատազրկման։
Մեղադրանքում նաեւ նշվում է, որ Կարեն Մարությանը Անրրի Սեդոյանի հետ նախնական համաձայնության գալով՝ ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն է կատարել։
Անրրի Սեդոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ արդարացման հիմքով է բողոք ներկայացրել։ Ըստ նրա՝ տեսանյութերից պարզ երեւում է, որ այնտեղ զանգվածային անկարգություն չկա, խումբ է եղել։ Իսկ իրավակիրառական պրակտիկայում խմբի կազմում զանգվածային անկարգության եզրույթ չկա։
Կարդացեք նաև
Ի դեպ, Անրրի Սեդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն հանձնաժողովային փորձաքննություն դեռ չի նշանակվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: