Sputnik Արմենիա. Ավելին, հետխորհրդային տարածքում սահմանագծման և սահմանազատման մասով Մոսկվայի իրավասությունը կարող է էապես ամրապնդել անվտանգությունը հայ–ադրբեջանական սահմանին և ամբողջ տարածաշրջանում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կողմերի հետ կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում` շփման եզրեր գտնելու, միմյանց համար ընդունելի հիմնարար սկզբունքներ և խաղաղության պայմանագրի պարամետրեր գտնելու համար»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը Անդրկովկասյան հարևանների միջև երկխոսության առողջացման ուղղությամբ ռուսական միջնորդական ջանքերի կարևոր ուղղությունն է: