Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Citroen մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի տան հողամասում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: