ՀՀ առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Խաղաղության գինը
Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը։
Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են՝ մեզ զոհվելու, և ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։
Կարդացեք նաև
Ու տրվել ենք մենք այդ քարոզին, մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը և ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջո՞ւմ, որ լոկ մնա՞նք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենիք դավանենք՝ իրականի փոխարեն։
Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ընտրել մահը։
Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։
Խաղաղությունն անգին է։
Նախ ասեմ, որ Մհեր Հակոբյանի գրառումը չի երևում: Դա կարող է ունենալ մի քանի բացատրություն:
ա.թորոսյանի “manifesto”-ն չի ուղղված ներքին լսարանի համար: Նա հայտարարում է արևմտյան, թուրքական և այլ տերերին, որ իր վարչապետության դարաշրջանը ողողված է լինելու հակահայկական աներևակայելի նվաճումներով: Ընդհուպ հայտարարության որ «…երբ քանդվող օսմանյան կայսրության հոգեվարքի ժամանակ ընտրեցինք մահն ու դիմադրումը և «ցեղասպանված» դարձանք…»` թուրքերի բերանից հանած ծամոնը պատրաստ է ծամել ու չի էլ խորշի: ա.թորոսյանը, ենթադրում եմ, տեղյակ է որ նիկոլի վերջը մոտ է և թուրքերը ականջները սրել են, ընտրում են հաջորդ տականք վարչապետին հայկական հարցը մեկընդմիշտ լուծելու համար:
Ֆելդկուրատը ցած նայեց։ Շվեյկը բռունցքով տրորում էր աչքերը։ Շուրջն համընդհանուր ցնծություն էր։
– Թող ձեզնից յուրաքանչյուրը օրինակ վերցնի այս մարդուց, – շարունակեց ֆելդկուրատը, մատնացույց անելով Շվեյկին։– Ի՞նչ է անում նա։ Լալի՛ս է։ Մի՛ լար, ասում եմ քեզ։ Մի՛ լար։ Դու ուզում ես ուղղվե՞լ։ Դա քեզ, աղավնյակս, այնքան էլ հեշտ չի հաջողի։ Հիմա լալիս ես, բայց կվերադառնաս քո խուցը և կդառնաս ճիշտ այնպիսի սրիկա, ինչպիսին էիր մինչ այդ։ Դու դեռ պիտի շատ խորհես աստծո անսահման գթասրտության մասին, դեռ շատ պետք է կատարելագործվես, մինչև որ քո մեղավոր հոգին վերջապես ոտք, դնի այն ճշմարիտ ճանապարհը, որով պարտավոր է գնալ․․․ Այսօր մեր աչքի առաջ լաց եղավ մեզնից մեկը, որ ցանկանում է դառնալ դեպի ճշմարիտ ճանապարհը, իսկ ի՞նչ եք անում դուք, մնացյալներդ։ Ոչինչ էլ չեք անում։ Ահա՛, նայեցեք, մեկը ինչ-որ բան է ծամում, կարծես դրա ծնողները որոճացող կենդանիներ են եղել, իսկ մի ուրիշը աստծո տաճարում ոջիլ է որոնում իր շապիկի մեջ։ Տանը չե՞ք կարող ձեզ քորել։ Անպատճառ պետք է ժամասացության ժամանա՞կ քորվեք։ Չէ՞ որ դուք զինվորներ եք, այլ ոչ թե ինչ-որ քաղաքացի դանդալոշներ, և պետք է, ձեզ պահեք ինչպես վայել է զինվորին, թեկուզ և եկեղեցում։ Զբաղվեցեք, գրո՜ղը տանի, աստծուն որոնելով, իսկ ոջիլը տանը կորոնեք։ Սրանով, խուլիգաննե՛ր, ես վերջացրի ասելիքս և պահանջում եմ, որ պատարագի ժամանակ ձեզ կարգին պահեք, ոչ թե անցյալ անգամվա պես, երբ հետևի շարքերում պետական սպիտակեղենը փոխում էին հացի հետ և այդ հացը լափում սուրբ հաղորդությունը բարձրացնելու պահին։
Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», Մասն առաջին՝ Թիկունքում