Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի, ազգային պառակտումի քաղաքականությունը. ՀՅԴ-ն չի նահանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից

Օգոստոս 02,2022 13:57

Այսօր, երբ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը առավել քան երբևէ համախմբվելու և մեր պետականությանն ու Հայրենիքին նետված օրհասական, անվտանգային և գոյութենական սպառնալիքները համահայկական ներուժով կանխելու մարտահրավերի առջև են կանգնած, ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու և ազգային դիմադրողականությունը գիտակցված և ծրագրավորված թուլացնելու աղետաբեր քաղաքականությունը։

Թիրախում Դաշնակցության համազգային կառույցն է, Հայոց պետականության հիմնադիր քաղաքական ուժը, որի պատմության յուրաքանչյուր էջը հայ ժողովրդին և մեր ազգային իդեալներին ծառայության և նվիրումի պատմություն է։

Ապազգային և օտարածին օրակարգերով առաջնորդվող, մեր հավաքական շահերն ու Հայոց պետականության ապագան հարցականի տակ դնող իշխանությունները կանգ չեն առնում անգամ քաղաքականորեն կարճամիտ և ապօրինի գործողությունների առջև։

Քաղաքական բռնաճնշումների, ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների և ինստիտուտների, բարոյական կոդերի դեմ վարչախմբի պայքարը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մուտք գործելու իրավունքից զրկվել և անցանկալի անձինք են հայտարարվել ՀՅԴ երեք ներկայացուցիչներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված քաղաքական հաշվեհարդարի, ազգային պառակտումի և հայրենազրկումի որդեգրված քաղաքականությունը, այն դիտարկում է օրվա իշխանությունների՝ օտար օրակարգերն ու շահերը անվերապահ սպասարկելու հերթական դրսևորում։ Միաժամանակ, ամենայն վստահությամբ, հայտարարում ենք, որ այսպիսի դրսևորումները դատապարտված են ձախողման, իսկ ՀՅԴ-ն չի նահանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից, անելու ենք հնարավորը, որ երկրում հաստատվի Հայոց պետականությանն ու համազգային շահերին ծառայող իշխանություն։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031