Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 02-ի ցերեկը, 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 05-07-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 02-ին կեսօրից հետո, 03-04-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 05-07-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 05-06-ին կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.4°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.9°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.5°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ