ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Արձանագրվել է, որ ադրբեջանական բանակի զինծառայողներ կրտսեր սերժանտ Ֆարաջևը և զինվոր Բայրամլին, խախտելով պաշտպանության նախարարության ղեկավարության համապատասխան հրամանների և կարգադրությունների պահանջները, ծառայության ընթացքում օգտվել են սմարթֆոններից և սոցցանցերում տարածել զինվորական ծառայությանը վերաբերող լուսանկարներ և տեսանյութեր:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պաշտպանության նախարարությունում, կրտսեր սերժանտ Ս. Ֆարաջևը և զինվոր Յ. Բայրամլին հեռացվում են բանակի շարքերից՝ ծառայության հետ չհամապատասխանելու պատճառով»:
Վերջին օրերին ադրբեջանական կողմը առանձակի խիստ վերահսկողություն է սահմանել բանակին առնչվող հրապարակումների նկատմամբ: Դա եղել է նաև նախկինում, բայց այժմ ակնհայտ է, որ փորձում են արագորեն փակել այլընտրանքային տեղեկատվության ցանկացած աղբյուր: Այս գործելաոճը հստակ տեղավորվում է նոր սադրանքների ու հնարավոր էսկալացիայի գնալու իրենց քաղաքականության մեջ:
Կարդացեք նաև