Լրահոս
Օրվա լրահոսը

Սա է դար­ձել եր­կի­րը: Մինչ օրս ոչ մի լու­ծում չկա: Սրտա­յին հի­վանդ եմ դար­ձել այդ շի­նա­րա­րու­թյան պատ­ճա­ռով. Անդրանիկ Սարկավագ Մանուկյան. «Իրա­վուն­ք»

Օգոստոս 02,2022 12:18

«Սա­սուն» ազ­գագ­րա­կան եր­գիպա­րի հա­մույ­թի ղե­կա­վար, «Գա­թա բենդ»-ի հա­մա­հիմ­նա­դիր ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ սար­կա­վագ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԸ, չդի­մա­նա­լով այն վե­րա­բեր­մուն­քին, ո­րին ար­ժա­նա­ցել է՝ ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րով տե­ղա­փոխ­վել է հի­վան­դա­նոց: Թե ի՞նչն է պատ­ճառ դար­ձել ա­ռող­ջու­թյան վատ­թա­րաց­ման, «Իրա­վուն­քը» պար­զել է նրա­նից:

Ո՞րն է պատ­ճա­ռը, որ սրտի հետ կապ­ված խնդիր­ներ են ա­ռա­ջա­ցել:

— Ա­մեն օր սթրես եմ տա­նում: Ո՞ւմ տու­նը քան­դեն, ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­հը տակ­նուվ­րա ա­նեն, հան­գիստ կնստի: Ազ­գա­յի­նի մեջ լի­նե­լով եւ աշ­խար­հին մեր մշա­կույ­թը ներ­կա­յաց­նե­լով՝ այ­սօր ես ան­տես­ված եմ: Տունս քան­դում են: Օ­րեն­քով, է­թի­կա­յի նոր­մե­րով բե­րե­ցինք, դրե­ցինք ի­րենց ա­ռաջ: Ան­զեն աչ­քով էլ կա­րե­լի է տես­նել այն խախ­տում­նե­րը, որ ար­վում են ի­րենց կող­մից:

Հի­մա Ձեր հի­վան­դու­թյան` սրտի խնդիր­նե­րը, որ ա­ռա­ջա­ցել են ի­րենց նման պահ­ված­քի պատ­ճա­ռով, այդ բա­րո­յա­կան վնասն ո՞վ է փոխ­հա­տու­ցե­լու:

— Ոչ մեկ… Սա է դար­ձել եր­կի­րը: Սրտա­յին հի­վանդ եմ դար­ձել այդ շի­նա­րա­րու­թյան պատ­ճա­ռով: Բո­լորն էլ գի­տեն՝ վար­չա­պետն էլ է այդ գոր­ծից տե­ղյակ, կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյանն էլ, ԱԺ նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյանն էլ: Քննի­չը, երբ գնա­ցել է քա­ղա­քա­պե­տա­րա­նից առգ­րավ­ել եւ բե­րել է այդ նյու­թերը, այդ ժա­մա­նակ վա­խից ան­մի­ջա­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նից տե­ղյակ են պա­հել քննի­չին, թե տվյալ փա­թե­թի մեջ ինչ խախ­տում­ներ կան: Ու մինչ օրս քա­ղա­քա­պե­տա­րա­նը քրե­ա­կա­նին պա­տաս­խան չի տա­լիս: Քա­ղա­քա­շի­նու­թյան, տեխ­նի­կա­կան եւ հրդե­հա­յին անվ­տան­գու­թյան տես­չա­կան մար­մինն այդ խախ­տում­նե­րի հա­մար գործն ու­ղար­կել է դա­տա­խա­զու­թյուն, ու մինչ օրս ոչ մի լու­ծում չկա: Դա­տա­խա­զու­թյու­նը ոչ մի բան չի ա­նում: Ե­թե պե­տա­կան տես­չա­կան մար­մի­նը ձայն չու­նի, եւ  քա­ղա­քա­պե­տա­րանն է այս ա­մե­նի լու­ծում տվո­ղը, ի­մաս­տը ո՞րն է նման կա­ռույց­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան, թող քա­ղա­քա­պե­տա­րանն էլ ո­րո­շում­ներ կա­յաց­նի:

Նունե ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031