Երկու օր առաջ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, ինստագրամյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել երեխաների հետ իր հանգստից:
«Ջրային ակրոբատիկայի օր». Այսպես է անվանել լուսանկարները Հրաչյա Հակոբյանը:
Երբեմնի օրավարձով աշխատող սերիալային դերասանը հանգստանում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան-Դիեգոյի բարձրակարգ հյուրանոցներից մեկում՝ «Hyatt Regency Mission Bay Spa and Marina»-ում:
Կարդացեք նաև
Այս հյուրանոցում Հրաչյա Հակոբյանի կեցության սենյակների միջին արժեքը, ներառյալ հարկերը, տատանվում են 220 000-400 000-ի սահմաններում մեկ գիշերակացի համար՝ կախված նախաճաշի կամ այլ լրացուցիչ ծառայությունների ներառումից:
Հիշեցնենք՝ antifake.am կայքն ուսումնասիրել էր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը և արձանագրել, որ երբ Հրաչյա Հակոբյանը դերասանական կարիերայից «հեղափոխական քայլերով» անցում էր կատարում ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնին՝ 2018 թվականին, նա հայտարարագրել էր 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, և հողամաս, ինչպես նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ Փաշինյանի աներձագը պաշտոնը ստանձնելիս չէր հայտարարագրել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ էլ եկամուտներ։ Նա նաև ուներ ներդրումներ Array ընկերությունում։
Համադրելով Հակոբյանի ներկայացրած հայտարարագրերի տվյալները, տեսնում ենք, որ 2022 թվականի դրությամբ Փաշինյանի աներձագն ունի միանձնյա սեփականության իրավունքով 6 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 հողամաս, առանձնատուն ու ամառանոց Ձորաղբյուրում (Հրաչյա Հակոբյանը ունի նաև մեկ բնակարան, որն իրեն է պատկանում բաժնային սեփականությամբ, և ևս մի բնակարան, որն իրեն է պատկանում համատեղ սեփականությամբ․ երկուսն էլ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում), HONDA մակնիշի ավտոմեքենա, ներդրումներ Array ընկերությունում, 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» կայքում։