«Ազատություն». Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը ամերիկյան կողմին է ներկայացրել Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի անհրաժեշտության մասին, այդ թվում` տրանսպորտային հաղորդակցությունների բացման, երկու պետությունների սահմանների սահմանազատման, ապագա խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեկնարկի մասին»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարարության հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի` Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը կարևորել է կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը, պնդելով, որ ի հեճուկս ստանձնած պարտավորությունների` «Հայաստանը զինված ուժերը ամբողջությամբ դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից»։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: