Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակություն Ստեփանավան քաղաքում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոս 02,2022 11:20
avazak

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած ավազակության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 05:55-ին, Ստեփանավան քաղաքի բնակչից, ով տեղեկացրել է դիմակավորված անձանց՝ իր առանձնատուն մտելնելու և գումար ու ոսկյա զարդեր գողանալու մասին:

Ստացված տեղեկությունների համաձայն, նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անձինք ապօրինի մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Դուրյան փողոցում գտնվող առանձնատուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ և վերջինիս կնոջ ձեռքերն ու ոտքերը, այնուհետև դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ տալով, տեղեկանալով գումարի և ոսկյա զարդերի գտնվելու վայրը, հափշտակել, նախնական տվյալներով, շուրջ 10 400 000 ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր, բանկային քարտ, ինչպես նաև՝ 2 բջջային հեռախոս:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տանտերը և վերջինիս կինը ճանաչվել են տուժող և հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ:

Վարութային գործողությունների ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարանող սարքի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031