Այսօր` օգոստոսի 1-ին, ԵԿՄ Քաջարանի տ/բ կամավորականները` գլխավորությամբ կառույցի նախագահ Դավիթ Գալստյանի, հավաքվել էին Քաջարանի տարածքային բաժանմունքում։
Օրվա խորհուրդը կրկին հայրենասիրական էր, որովհետև տղաները մեկնում էին եռամսյա հավաքների։
Տղաներին հրաժեշտ տալու էր եկել ԵԿՄ Քաջարանի տ/բ խորհրդի անդամ Գարիկ Ղազարյանը, ով ԵԿՄ Քաջարանի կառույցի կողմից արժանացավ պատվոգրի` կառույցին ցուցաբերած մշտական աջակցության և սերտ համագործակցության համար։
Կարդացեք նաև
Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի աղոթքից և օրհնությունից հետո, տղաները միմյանց հրաժեշտ տվեցին և մեկնեցին։
Քաջարանի երկրապահ կամավորականների միություն