Տեղեկացնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը:
Այսպիսով, անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով: Հանրային հեռուստաընկերությունն այս որոշման հետ համաձայն չէ, սակայն այլևս չի կարող հեռարձակում իրականացնել: Հայտնում ենք, որ Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին: