Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Հիմա արձակուրդ է ու նրանք տժժում են, իսկ երբ սեպտեմբերը գա, ռեպրեսիվ ապարատը փորձելու է նոր ուժով ճնշել ընդդիմադիր գործընթացները»

Օգոստոս 01,2022 20:47

Սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսելով վերջին չորս տարիներին իշխանությունների վարքագծի մասին, ասաց, որ նրանք բռնություններով եւ այլ քայլերով ուզում են կանխել ցանկացած գործընթաց, որը կարող է նրանց զրկել իրենց այսօրվա կարգավիճակից եւ այն իրավիճակից, որում իրենք իրենց լավ են զգում:

Տիկին Ադիբեկյանի կանխատեսմամբ, որն ինքը հիմնավորում է փաստերի եւ իրավիճակների համադրումով ու վերլուծությամբ, ապագան մռայլ է: «Հիմա արձակուրդ է ու նրանք տժժում են: Սեպտեմբերը կգա եւ ռեպրեսիվ ապարատը փորձելու է նոր ուժով ճնշել ընդդիմադիր գործընթացները: Տեսեք, էժան ձեւով կանչում են եռամսյա զորավարժությունների: Կանչում են 51 տարեկանին այն դեպքում, երբ 45 տարեկանում ավարտվում է զորակոչման տարիքը: Եվ ես պատկերացնում եմ, թե ում պայծառ գլխում է առաջացել այդ միտքը: Այն բեղավոր մարդու, ով բանակից սարսափում ու կոմպլեքսավորվում է, որի համար բանակը համարվում է մեկուսացման եւ պատժի միջոց եւ որն ուզում է Ֆրանսիայի հրապարակ դուրս եկած ուժեղ տղամարդկանց տանի եռամսյա հավաքների: Բայց եռամսյա հավաքը նշանակում է ընդամենը 90 օր եւ ընդդիմությանը ոչինչ չի խանգարում, որպեսզի 90 օր հետո սկսի իր պայքարը»,- ասաց տիկին Ադիբեկյանը:

Արմինե Ադիբեկյանը նաեւ ահազանգեց, որ ցավոք, իշխանության ջանքերով Հայաստանում այսօր կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Հետեւաբար, պետք է նաեւ կանանց զորակոչեն, որովհետեւ կանանց էլ ոչինչ չի խանգարում այսօր դուրս գալ այս վարչախմբի դեմ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031