«Ազատություն». Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ, «վերջին օրերին սոցցանցերում տեսագրություններ և լուսանկարներ են հրապարակվում, որոնք արտացոլում են ադրբեջանական բանակի գործունեությունը, ռազմական շարասյունների տեղաշարժերը «Հայրենական պատերազմի» («Ա». «Հայրենական պատերազմ» ասելով՝ նկատի ունեն Արցախյան 44-օրյա պատերազմը) և զորավարժությունների ընթացքում։
«Հայտնում ենք, որ Ադրբեջանի բանակի անձնակազմը և ռազմական տեխնիկան պարբերաբար վերատեղակայվում են զորավարժարաններ և ուսումնական կենտրոններ, ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում օգտատերերին՝ հին կադրերը որպես նոր տեսագրություններ չտարածել՝ հանրությանը մոլորության մեջ գցելով», – ինչպես հաղորդում է հաղորդում է APA գործակալությունը՝ նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: