Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ծրագրերին խանգարողներին ձերբակալելու են, վախեցնելու ու չեզոքացնելու են». Մանուել Մանուկյան

Օգոստոս 01,2022 17:35

«Այսպես է լինում իրավիճակը, երբ մեր երկիրը չի ունենում ղեկավար, երբ պատասխանատվությունից խուսափում են, Արցախի համար պատասխանատվություն չեն պատրաստվում վերցնել, վաղը պատասխանատվություն չեն վերցնելու նաեւ Սյունիքի համար, մյուս օրը՝ Երեւանի համար»,-«Հայելի» ակումբում նշեց պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ արգելելուն:

Նրա խոսքով, այս իշխանությունները մշտապես իրենց վրայից գցելու են պատասխանատվությունը. «Ասելու են՝ սա էր մեղավոր, նա էր մեղավոր…Իրենք երկիր ղեկավարելու պատասխանատվությունը վերցրել են, բայց չկա մի հարց, որ իրենք լինեն մեղավոր. ռուսները մեղավոր են, նախկինները մեղավոր են, ստացվում է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենցից»:

Մանուել Մանուկյանն ընդգծում է. «Այն մարդիկ, որոնք գուցե Նիկոլ Փաշինյանի ծրագրերին խանգարեն, ինչ-ինչ բացահայտումներ անեն, անմիջապես չեզոքացվելու են, ում հնարավորություն ունեն ձերբակալելու, կձերբակալեն, ում վախեցնելու հնարավորություն կա, կփորձեն վախեցնել: Այսինքն՝ բոլոր գործիքակազմերն օգտագործելու են, եւ փորձելու են այդ կերպ մեր երկիրը տանել թուրքացման:

Հիմա էլ չգիտենք, թե ինչ է արել, բայց գնացել է հանգստանալու: Ամբողջ այս 4 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, բայց հանգստանալուն, ուտել-խմելուն լավ մասնակցում է, հիմա էլ ժողովրդին տանում է կործանման: Օր օրի նոր տուգանքներ է մտցնում, փողեր թալանելու նոր մեթոդներ է ներմուծում, իսկ նպատակը հետեւյալն է՝ սեփական անձը հարստացնել պետական համակարգի միջոցով, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ ի վերջո փախչելու է եւ իր ձեռքում հավերժ չէ այս իշխանությունը, դրա համար իշխանությունն օգտագործելով՝ կեղեքելու է քաղաքացուն մինչեւ վերջ: Յուրաքանչյուր քաղաքացի դա շատ ակտիվ զգում է իր մաշկի վրա… Ես ձեզ վստահ ասում եմ՝ միգուցե շատերիս մուտքը վաղն արգելվի Սյունիք, մանավանդ պատերազմին մասնակցած տղաների համար դժվար է լինելու»:

Նրա խոսքով, արդեն հասարակության մեջ հնարավորություններ ու տեղ են տալիս դասալիքներին, բանակում չծառայածներին, բանակից փախածներին, ինչպես նաեւ ազգայինը մերժողներին. «Այս իշխանությունները ստիպելու են, որ մեր երկրի միջից մաքրվի հայրենիք սիրող տեսակը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031