Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը Հայաստանը վերածել է նեղ անձնական և խմբակային շահերի սպասարկման հարթակի․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի Հայրենադարձների հանձնախումբ

Օգոստոս 01,2022 17:16

Հայաստանը վերածելով նեղ անձնական և խմբակային շահերի սպասարկման հարթակի՝ Փաշինյանի խմբակը մի քանի օրվա մեջ արդեն երրորդ սփյուռքահայ գործչին է արգելում ժամանել հայրենիք: Պատճառը ոչ միայն անհիմն է, այլև զավեշտալի: Եթե առաջնորդվենք Փաշինյանի հայրենադավ խմբակի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ինչպես Փաշինյանի հայրենակործան քաղաքականության դեմ դուրս եկած պատվախնդիր սփյուռքահայերն իրավունք չունեն հայրենիք ժամանել, այնպես էլ ՀՀ-ում ապրող և նույն իշխանության դեմ դուրս եկածներն իրավունք չունեն ապրելու Հայաստանում: Այսինքն, ըստ այս տրամաբանության, ՀՀ-ն պատկանում է միայն, այսպես կոչված, նիկոլականներին կամ նրանց, ովքեր լոյալ են Փաշինյանի արկածախնդիր ու հայրենակործան քաղաքականության հետ:

Փաստենք՝ վերոնշյալը ոչ այնքան բռնատիրության, որքան խուժանապետության, լակոտակրատիայի դասական օրինակ է, որտեղ ամեն ինչ որոշվում է մեկ անձի կամ խմբակի քմահաճույքներով: Ցավում ենք նաև, որ երկրի իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայության մարմիններն այդպես հլու-հնազանդ կատարում են այդ մեկ անձի խելացնոր որոշումները՝ բոլորովին հաշվի չառնելով այդ երևույթի ողբերգական հետևանքները հայոց պետականության և հայ ժողովրդի՝ իբրև հավաքական ամբողջության, գոյության վրա:

Սիրելի՛ հայրենակիցներ, օգոստոսի 3-ին, ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք մասնակցնելու ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց տեղի ունենալիք բողոքի ակցիային:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի
Հայրենադարձների հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031