«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացնում են ականազերծման աշխատանքներ։
📌Ս․թ․ հուլիսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։
Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մեր մասնագետները մաքրել են 22 000 քմ տարածք։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։
Մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում շարունակվում են։
Կարդացեք նաև
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն