Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր միավորված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի եւ օգնականի՝ Ստեփան Բաղդասարյանի հետ Ծաղկաձորում ներկա են գտնվել Օրբելի եղբայրների տուն-թանգարանի բացման 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և «Էրմիտաժի սխրանքը» գրքի շնորհանդեսին:
Տնօրեն Նարե Ստեփանյանը ներկայացրել է թանգարանի գործունեությունն ու ծրագրերը, ինչպես նաև մանրամասներ Օրբելի եղբայրների կենսագրության ու գործունեության վերաբերյալ:
Կոտայքի մարզպետարան