«Հյուսիսային պողոտայով «բուկվալնո» երեկ քայլում էի, ասենք, իմ համար արդեն անհասականալի ա էլի, ասենք, շան ձագեր են վաճառում»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակացության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Զեկուցվեց, որ նախանցած շաբաթվա ընթացքում հասարակական կարգի պահպանության վարչությունը հսկողություն է իրականացրել Հյուսիսային պողոտայում, եւ շների վաճառքի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, տուգանքը կազմում է 50-70 հազար դրամ։
«Նորմալ չի, որ Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում։ Հարցնում եմ՝ էս ի՞նչ եք անում, ասում են՝ բերել ենք, որ երեխեքը սիրեն։ Ես էլ ասի՝ լավ ա՝ ոչխար ու ձի չեք բերել, երեխեքն էդ էլ են սիրում»,-ասաց քաղաքապետը։
Նա բնապահպանության վարչությանը հանձնարարեց խնդիրն ուսումնասիրել, ընթացակարգը ճշտել՝ արդյոք կա՞ իրավական հնարավորություն այդ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ