Հնդկաստանում մեկնարկած շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Եգիպտոսի թիմին: Ոչ ոքի են արել Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, իսկ հաղթական միավորը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ցավոք, մեր աղջիկները 1,5:2,5 հաշվով պարտվել են Էստոնիային եւ նահանջել 22-րդ հորիզոնական:
Այսօր 4-րդ տուրում մեր տղաները խաղում են Ավստրիայի, աղջիկները՝ Իռլանդիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև