Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այս օրերին, երբ կրկին Արցախում էի, նորից համոզվեցի, որ Արցախը շարունակում է ապրել՝ արցախցու անկոտրուն կամքի շնորհիվ ՝ անկախ բազմաթիվ դժվարություններից։
Թեև հայաստանյան իշխանությունները անթաքույց հրաժարվում են Արցախից, Արցախը շարունակում է պայքարել իր ներկայի, իր հավիտենական ապագայի համար։
Արցախյան վերջին պատերազմը, ցավոք, կրկին դաս չեղավ մեզ համար։ Մենք շարունակում ենք մեր հավաքական անտարբերությունը մեր պետության ապագայի, մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ։
Կարդացեք նաև
Արցախը մեր արժանապատվությունն է։ Մենք պարտավոր ենք առանց հուսահատվելու շարունակել մեր նվիրական պայքարը հանուն Արցախի, հանուն արցախցու անկոտրուն կամքի»։