«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը.
«Արդեն երկրորդ մեր հայրենակցի մուտքն է արգելվում Հայաստանի Հանրապետություն: Երկուսն էլ սփյուռքից են և ՀՅԴ անդամներ: Նրանց նկատմամբ այս իշխանությունը դրսևորել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով արգելված խտրականություն (Հոդված 14): Այլևս բացահայտ է, որ օրվա իշխանությունը քաղաքական հայացքներով պայմանավորված անօրինական արգելքներ է սահմանում:
Երկու անձանց էլ տևական ժամանակ ապօրինի պահել են օդանավակայանում, այդպիսով խախտելով նույն կոնվենցիայով երաշխավորված անձնական ազատության (Հոդված 5) իրավունքը:
Եվրոպական դատարանը հենց այսօրինակ մի քանի դեպքերով բազմաթիվ վճիռներ է կայացրել և տուժողների համար, որպես խախտված իրավունքի վերականգնում, արդարացի փոխհատուցումներ սահմանել»: