Արտառոց շոգը Իսպանիայում հուլիս ամսին 2064 մարդու մահվան պատճառ է դարձել, գրում է Կառլոս 3-րդ առողջապահության ինստիտուտը եւ համեմատության համար նշում, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում շոգի պատճառով մահացության թիվը գրեթե չորս անգամ քիչ է եղել:
Մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, սակայն վիճակագրությունն ասում է, որ շոգի պատճառով մահը կարող է վրա հասնել նաեւ երիտասարդներին:
Մահացածների ընդհանուր թվից 1321-ը 85 տարեկանից մեծ է եղել, 470-ը՝ եղել է 75-84 տարեկան, 176-ը՝ 65-74 տարեկան, 83-ը՝ 45-64 տարեկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ