Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան. «Խաղաղություն Երեւանի գնո՞վ. Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ դրան պատրաստ լինի»

Հուլիս 31,2022 15:30

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Ալիեւը նոր պատերազմի համար լեգիտիմ հիմքեր է փնտրում, իսկ Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը դրանից հետո  հայտարարում է, թե մինչեւ սեպտեմբեր Հայաստանը զորքը դուրս կբերի Արցախից: Այսինքն, իբր մենք Արցախում զորք ունենք:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանից հետաքրքրվեց, թե ԱԽՔ այդ վտանգավոր հայտարարությունը պատահակա՞ն էր, եւ դրանով նա Ալիեւին նրա որոնած հիմքերը չի՞ տալիս. «Ես հետեւյալը կասեմ: Այստեղ պատահականություն գտնելը շատ դժվար է: Այս իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի եւ Արցախի շահերը չպաշտպանվեն: Անպատասխանատու հայտարարությունների շարանը երբեք նորություն չէ: Ես վերջերս նկատել եմ, որ նույնիսկ Շավարշ Քոչարյանը,  ով,  կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի արցախյան պատերազմի ընթացքում եղել է  արտաքին գործերի նախարարի տեղակալ, ուղիղ գնահատականը տվել է, որ իրենք իրենց հայտարարություններով միայն վնաս են տվել գործընթացին: Այդ վարքագիծը նորից շարունակվում է: Սա էլ է փաստ:  Ինչի՞ են ուզում հասնել: Եկեք փաստը ֆիքսենք. ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի շահերի պաշտպանությանը: Սա շատ վտանգավոր վարքագիծ է: Եվ այստեղ ուղղակի պետք է, որ մեր հայրենակիցների ստվար զանգվածների պահանջը տեղ հասնի: Եթե կա ժողովրդավարության նշույլ,  օրվա իշխանությունները պետք է հեռանան հանուն Հայաստանի, հանուն Արցախի: Իրենք էլ գիտակցում չէ՞,  որ չեն կարողանում այդ մարտահրավերներին դիմակայել: Իրենք էլ են դա ուղիղ ասում: Ասում են՝ խաղաղության օրակարգ, բայց չգիտեն կլինի՞ դա թե՞ չէ: Ասում են՝ չգիտենք Արցախը կկարողանա՞նք պաշտպանել, թե չէ, Հայաստանը կկարողանա՞նք պաշտպանել, թե չէ:

Խաղաղություն Երեւանի գնով: Ինչ-որ մեկը դրան պատրա՞ստ է, թե չէ: Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ դրան պատրաստ լինի»:

Արամ Վարդեւանյանը նաեւ հույս հայտնեց, որ անգամ իշխանական պատգամավորների մեջ կան այնպիսիք, որ դրան պատրաստ չեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031