Չեննայում ընթացող շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները երկրորդ անընդմեջ հաղթանակն են տարել:
Մեր աղջիկները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը, առավելագույն 4:0 հաշվով պարտության են մատնել մրցակից նորվեգուհիներին եւ երկու տուրից հետո առանց որեւէ միավորի կորստի 8,0 թիմային միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Տղաները 3:1 հաշվով առավելության են հասել Անդորրայի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը իրենց պարտիաներում գրանցել են ոչ-ոքի, իսկ Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ են տարել:
Այսօր երրորդ տուրում մեր աղջիկները (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Սուսաննա Գաբոյան) հանդիպում են Էստոնիայի, իսկ տղաները (Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան)՝ Եգիպտոսի հավաքականի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ