Նախօրեին Երևանի Բաշինջաղյան 171 հասցեում գտնվող շենքի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի, կամավորական Արտակ Մարգարյանի, ժամկետային զինծառայողներ Գևորգ Օթարյանի և Վահե Կարապետյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը։
Խաչքարը կանգնեցվել է բարերաներ Կարեն Գևորգյանի, Գեորգի Մխիթարյանի և Հովսեփ Իսկանդարյանի անմիջական նախաձեռնությամբ և հովանավորությամբ։
Միջոցառման ժամանակ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից մի խումբ անմահացած հայորդիներ հետմահու պարգևատրվել են մեդալներով։
Կարդացեք նաև
Լուսանկարները` Էդգար ԱՌՍՏԱՄՅԱՆԻ